ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հետաքննություն՝ նախագահի կնոջ դեմ

Հետաքննություն՝ նախագահի կնոջ դեմ
23.02.2019 | 22:33

Պատրիսիա Մարոկին դե Մորալեսի նկատմամբ Գվատեմալայի դատախազությունը գործ է հարցել: Նա երկրի նախագահ Ջիմի Մորալեսի կինն է: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվականները՝ հայտնելով, որ Գվատեմալայի առաջին տիկինը մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ: Այժմ հետաքննույուն է ընթանում:

Ըստ նախնական տվյալների՝ 2015-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ամուսինների կողմից բանկային 4 կտրոնների միջոցով ավելի քան 32 հազար դոլար ստանալու մասին է խոսքը: Անձը, որ իբրև թե վճարել է այդ գումարը, Օտմար Սանչեսն է՝ նախագահի ընկերը:

«Դատախազությունում կոռուպցիայի դեմ հետաքննություն է սկսվել, ու մենք արդեն ունենք այդ հետաքննության նախնական արդյունքները», - լրատվականները մեջբերում են դատախազի հայտարարությունը:

Հավելենք, որ Մորալեսները վերոնշյալ գումարի ստանալու մասին չեն հայտնել գերագույն ընտրական դատարանին, ինչը նույնպես խախտում է համարվում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ